Երիտասարդ ընտանիքը կես մլն դրամի գողություն է կատարել «Դալմա» առևտրի կենտրոնում (տեսանյութ)
«Դալմա» առևտրի կենտրոնում երիտասարդ ընտանիքն անկաշկանդ վերցրել է կես միլիոն դրամ արժողությամբ հեռախոսը,- այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Տեսանյութում ձախ կողմից մոտեցող ընտանիքն անկաշկանդ վերցնում է Դալմայի բազկաթոռներին թողնված Iphone-ը (բոլորովին նոր)` առանձնանում իբրև անծանոթներ, այնուհետև նստելով սև Toyota մակնիշի մեքենան՝ հեռանում։
Հետագա բարդություններից խուսափելու համար` ոստիկանությունը հորդորում է հեռախոսը վերցնողին, կամ նրան ճանաչողներին շտապ դիմել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժանմունք։
Տեսանյութը՝ ստորև