Մասիսի լանջին բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել լիովին մարել
Մասիս լեռան լանջին բռնկված խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվել լիովին մարել: Haberler.com կայքի փոխանմամբ՝ Իգդիր նահանգի ժանդարմերիան հրդեհաշիջման աշխատանքներում գործի է դրել անօդաչու սարքեր:
Հրդեհի օջախները ծայր էին առել դեռևս 3 օր առաջ: Կրակի արագ տարածմանը նպաստել է քամին: Կրակի ճիրաններում է հայտնվել ավելի քան 200 հա մակերեսով տարածք։
Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն: Հրդեհը տեսանելի է նաև Երևանից ու սահմանակից բնակավայրերից: