Քեթրին Զեթա-Ջոնսը ցուցադրել է մեծացած դստերը
Հենց Քեթրին Զեթա-Ջոնսի դուստրը մի քիչ մեծացավ, դերասանուհին սկսեց ակտիվորեն հայտնվել երկրպագուների առաջ նրա հետ: Այժմ Քերիսը արդեն 15 տարեկան է և նա ավելի ու ավելի հաճախ է փայլում լուսանկարներում իր մայրիկի հետ միասին՝ գրում է novosti-n.org-ը:
Այսպես՝ Քեթրինը և Քերիսը բաց չեն թողել օրերս Նյու Յորքի Նորաձևության շաբաթի շրջանակներում տեղի ունեցած Michael Kors-ի ցուցադրությունը: Դերասանուհին և իր դուստրը դարձել են ցուցադրության պատվավոր հյուրերը տեղ զբաղեցնելով պոդիումի դիմաց՝ հենց առաջին շարքում:
Ավելի ուշ մայրը և աղջիկը լուսանկարվել են ցուցադրելով իրենց գեղեցիկ զգեստները: