Արցախի ԱԳՆ ղեկավարը հարցազրույց է տվել օտարերկրյա լրատվամիջոցներին
Արցախի ԱԳՆ ղեկավարը հարցազրույց է տվել օտարերկրյա մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների. այս մասին ասվում է Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է արտաքին քաղաքական առաջնահերթություններին, պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին։
ԱԳՆ ղեկավարը պատասխանել է նաև ներկաների բազմաթիվ հարցերին։