Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատի մուտքի մոտ դիմավորել է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ֆրանսիայի նախագահական Ելիսեյան պալատ:
Ելիսեյան պալատի մուտքի մոտ վարչապետին դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում, Փաշինյանը կհանդիպի Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Փաշինյանը երեկ արդեն հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ էր դրել Կոմիտասի հուշարձանի մոտ:
Տեսանյութ՝