Նիկոլ Փաշինյանի` Ֆրանսիա այցի երկրորդ օրվա օրակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Ինչպես հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները, այս այցը նախորդում է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Փաշինյանը երեկ արդեն հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ:
Այսօր Ֆրանսիայի նախագահական նստավայրում` Ելիսեյան պալատում, կկայանա Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ կառավարության ղեկավարի պատվին այսօր Փարիզի քաղաքապետարանում ընդունելություն կկազմակերպվի, Փաշինյանը կհանդիպի Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ:
Երեկոյան ՀՀ վարչապետը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կազմակերպած քննարկմանը: