ՀՀ կառավարության նիստը. ուղիղ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 21 հարց, որից 13-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:
Օրակարգում են, մասնավորապես, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարվելու հետ կապված պահուստային ֆոնդից ՀՀ Վարչապետի աշխատակազմին 33,29 մլն դրամ հատկացնելու հարցը, Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատելու համար նախատեսված պատժաչափը խստացնելու և ազատազրկում ենթադրող պատիժ սահմանելու հարցը, ՀՀ Լոռու մարզի Ձորագյուղ և Սարահարթ համայնքներում, Արմավիրի մարզի Խանջյան ևՀայթաղ համայնքներում, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին հարցերը:
Օրակարգում են նաև «ԵՐԱԶ ՋԵՎԵԼԵՐԻ» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն տրամադրելու մասին , ինչպես նաև Ռազմական դրության ժամանակ պարետային ժամի ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու համար հատուկ թույլտվություններ (անցագրեր) տալու (փոխանակելու) կարգը, նաև հատուկ թույլտվությունների (անցագրերի) ձևերը սահմանելու մասին հարցերը: