Թեսս Հոլիդեյը մերկացել է հանուն սելֆիի
Պլյուս չափսի հայտնի մոդել Թեսս Հոլիդեյը նոր սելֆի է հրապարակել, որում նա ամբողջովին մերկ է պատկերված: Համապատասխան լուսանկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում՝ գրում է focus.ua-ը:
Լուսանկարում Հոլիդեյը նստած է մահճակալի վրա, մի ձեռքով նա ծածկում է իր կուրծքը: Լուսանկարը հավանել է արդեն ավելի քան 100 հազար մարդ:
150կգ կշռող մոդելը ճանաչվել է աշխարհի ամենափարթամ մոդել: Նա ասել է, որ հպարտանում է իր մարմնով, ինչպես նաև դիետաներ չի պահում, քանի որ չի հավատում դրանց: Նա հավելել է, որ շաբաթական 4 անգամ մարզվում է մարզիչի հետ և սիրում է լող: