Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը հերքում է տարածել
Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Լրատվականներից մեկում այսպիսի վերտառությամբ հոդված է հրապարակվել. «Վարչապետի օգնականը վիրահատվել է և առանց վճարելու հանգիստ տուն գնացել»։
Քանի որ նույն լրատվականն իր տեղեկությունը ճշտելու նպատակով ինձ գրավոր կամ բանավոր հարցման տեսքով հերքում-պարզաբանում տրամադրելու հնարավորություն չի ընձեռել, որոշել էի առհասարակ չարձագանքել։ Սակայն մի քանի այլ ԶԼՄ-ներում նույն հոդվածի վերահրապարակումը դրդեց կատարել այս գրառումը։
Ստորև հրապարակում եմ ս.թ. սեպտեմբերի 9-ին կատարած 230.000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ վճարումը հավաստող տեղեկանքը՝ պատշաճ կնիքով և ստորագրությամբ։ Կից հրապարակում եմ նաև նույն օրը ժամը 13:06 րոպեին ստացած 84626106 ֆիսկալ համարով ՀԴՄ կտրոնը՝ փաստող վերոգրյալ վճարումը։
Տեղեկանքում և կտրոնում քողարկված են միայն բժշկական գաղտնիք հանդիսացող անձնական տվյալները վիրահատության տեսակի մասին։
Քնահարամ և հարգանքով՝ Ա. Մկրտչյան»: