4-րդ զորամիավորումում սկսվել են ենթակա զորամասերի ինժեներական ծառայության պետերի հետ հրամանատարական հավաքներ
Ինժեներական ծառայության պետերի մասնագիտական հմտություններն ու կարողությունները ամրապնդելու և կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 11-ից 15-ը 4-րդ զորամիավորումում սկսվել են ենթակա զորամասերի ինժեներական ծառայության պետերի հետ հրամանատարական հավաքներ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: