Հայկական կողմը գերիների հարցով մշտական կապի մեջ է ԿԽՄԿ-ի հետ. պաշտպանության նախարար
Հայկական կողմը գերիների հարցով մշտական կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ կապված Ադրբեջանում գտնվող ազգությամբ հայերի հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարը հիշեցրեց, որ դա գերիների մասին տեղեկություններ ստանալու միակ հնարավորությունն է: «ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են»,-ասաց նա: