Ո՞ւմ է ցանկանում տեսնել Զիդանը «Մանչեսթեր Յունայթեդում»
Զինեդին Զիդանը դեռ շատ հեռու է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուց, բայց Mirror անգլիական պարբերականն արդեն ներկայացրել է Զինեդին Զիդանի ցանկալի տրանսֆերների ցուցակը, երբ նա գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հաղորդվում է, որ ֆրանսիացի մասնագետը կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիին, «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսին, ինչպես նաև «Բավարիայի» կիսապաշտպաններ Խամես Ռոդրիգեսին և Տիագո Ալկանտարային:
Օգոստոսին տեղեկություններ հայտնվեցին, որ Զիդանը մտադիր է աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում, իսկ գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է:
Ավելի ուշ «Կարմիր սատանաները» հերքեցին ֆրանսիացու նկատմամբ հետաքրքրությունը: