Ժան Կլոդ վան Դամը կրում է «դուխով» գլխարկ (տեսանյութ)
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ աշխարհահռչակ դերասան Ժան Կլոդ վան Դամը կրում է «դուխով» գրությամբ գլխարկ: Միջացառումներից մեկի ժամանակ հայ երկրպագուներից մեկը խնդրում է նրան ողջունել հայերին և նրա գլխին է դնում գլխարկը:
«Հայաստա՛ն, իմ ողջ սերը ձեզ և հարգանքներս Շառլ Ազնավուրին»,- ասում է Ժան Կլոդ վան Դամը:
Օրեր առաջ համացանցում դերասանի մասնակցությամբ ևս մեկ տեսանյութ էր հայտնվել, որում նա խոսում էր հայերի մասին: Տեսանյութում նա զրուցում է Արաքսյա անունով աղջկա հետ, ասում է, որ սիրում է Հայաստանը, Ազնավուրը իր ընկեր է եւ ինքը նրան շատ է սիրում: