Քանյե Ուեսթը դասախոս կդառնա
Ռեփեր Քանյե Ուեսթը Twitter-ի իր էջում գրել է, որ կսկսի դասեր տալ։ Երգիչը Չիկագոյի արվեստի ինտիտուտում և ամերիկյան արվեստի ակադեմիայում դասընթացներ կվարի։
Օգտատերերն արդեն պատկերացրել են, թե ինչպիսի տեսք կունենա ռեփերը դասախոսի դերում։
Հիշեցնենք, որ 2015-ին Չիկագոյի արվեստի համալսարանը Ուեսթին արվեստաբանության դոկտորի աստիճան է շնորհել։ Ռեփերը թողել է համալսարանում ուսումը հանուն երգչի կարիերայի։