Մակեդոնիա - Հայաստան խաղում կաշխատեն ավստրիացի մրցավարներ
Ֆուտբոլի Հայաստանի և Մակեդոնիայի ազգային հավաքականների միջև ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում կաշխատեն ավստրիացի մրցավարներ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մանուել Շյուտենգբուրգերը, որին եզրերում կօգնեն Ռոնալդն Բրանդները և Ռոլանդ Ռիդելը:
Մակեդոնիա - Հայաստան խաղը կկայանա սեպտեմբերի 9-ին «Ֆիլիպ Երկրորդ» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:
Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին, իսկ մակեդոնացիները 2:0 հաշվով արտագնա հաղթանակ են տարել Ջիբրալթարի նկատմամբ: