Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ավարտեց մրցելույթները Գրանատկինի անվան հուշամրցաշարում
Ռուսաստանում ավարտին է մոտենում Վալենտին Գրանատկինի անվան ֆուտբոլային պատանեկան մրցաշարը:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն իր 5-րդ խաղում նվազագույն հաշվով պարտվեց Մոլդովայի տարիքակից ընտրանուն:
Այս հանդիպումը 5-6-րդ տեղերի համար էր: Ֆերնանդո Արիել Բատիստայի գլխավորած Հայաստանի Մ19 հավաքականը մրցաշարում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը (8 թիմերի պայքարում):
Հիշեցնենք, որ մեր ընտրանին տարել է ընդամենը մեկ հաղթանակ՝ 2:1 հաշվով հաղթելով Ղրղզստանի թիմին, որը պարտվել է բոլոր խաղերում:
Հայ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստները 0:1 հաշվով պարտվել են Լիտվային, 1:4 հաշվով զիջել են նույն Մոլդովային և 0:2 հաշվով պարտություն են կրել ռուսներից:
Մրցաշարի եզրափակչում հանդիպելու են «Զենիթի» և Թուրքիայի մինչև 19 տարեկանները: