Եթե խաղող մթերողների մեջ պայմանավորվածություն կա, դա մրցակցության սահմանափակում է. Արթուր Խաչատրյան
Հայաստանում խաղողի մթերմամբ զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը հայտարարել է, որ կարմիր գինի տվող խաղողը մթերելու է 160-180 դրամով, իսկ մյուսը՝ ամենախոշորը, հայտարարել է, որ տեխնիկական սորտի խաղողը մթերելու է 140 դրամով՝ անկախ շաքարայնությունից։ Երրորդ ամենամեծ մթերողը դեռևս հայտարարություն չի արել։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
Նախարարը չգիտի՝ մթերողների միջև պայմանավորվածություն եղել է, թե ոչ, բայց կարծում է, որ եթե նման բան լիներ, ապա դա մրցակցության սահմանափակման տարրեր կպարունակեր։
Խաչատրյանի խոսքով՝ բերքը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է, քանի որ գարնան նախաշեմին որոշակի ցրտահարում է եղել, մայիսին՝ կարկուտ, հետո էլ օգոստոսյան անսպասելի կարկուտն Արմավիրի մարզում։