Կիրկորովը խոսել է Պուգաչովայի՝ իր հետ կապված դժգոհության մասին
Ֆիլիպ Կիրկորովի «Տրամադրության գույնը՝ կապույտ» հիթը YouTube տեսահոսթինգում 43 մլն դիտում է հավաքել։ Երգի տեսահոլովակում նկարահանվել են Նիկոլայ Բասկովը, Գրիգորի Լեպսը, Տիմատին և այլ հայտնիներ։
Իսկ ահա Ալլա Պուգաչովան տեսահոլովակին մասնակցելու հրավեր չի ստացել, ինչը վրդովեցրել է երգչուհուն։ Դերասան Ստաս Սադալսկու խոսքով՝ նա զանգահարել է Ֆիլիպ Կիրկորովին և ասել․ «Ֆիլիպ, այս ի՞նչ է։ Ես հաճույքով կնկահարանվեի։ Գոնե հարցնեիր։ Այս ի՞նչ է կատարվում, Ֆիլյա»։
«Ես երբեք չէի համարձակվի նրան այդպիսի բան առաջարկել։ Ես և Ալլան համատեղ երգեր ունենք, տեսահոլովակներ, բայց դա այլ երաժշտություն է, այլ ժամանակների։ Հետո, կարծում եմ՝ Ալլա Բորիսովնան ավելի կարևոր գործեր ունի, քան իմ տեսահոլովակներում նկարահանվելը։ Այսօր նա զբաղվում է հաջորդ տարվա ապրիլին իր հոբելյանի նախապատրաստությամբ։ Իսկապես չգիտեմ՝ արդյոք համերգ կտա՞, կերգի՞, նա իր ստեղծագործական ծրագրերի մասին ինձ չի տեղեկացնում»,-ի պատասխան հարցին՝ արդյոք նա նման հեռախոսազանք ստացե՞լ է, ասել է Ֆիլիպ Կիրկորովը։