Նախագահի հրամանագրով Կամո Քոչունցն ազատվել է պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Կամո Քոչունցն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից:
Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի.
Կամո Քոչունցին ազատել զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից»: