Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի արևմտյան շրջանը
Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումը՝ հինգ հրթիռ խոցելով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությանը, սիրիական ՀՕՊ համակարգերը մի քանի հրթիռ են խոցել, որոնք իսրայելական ուժերն արձակել էին Համայի մեձակայքում գտնվող Վադի ալ-Ույուն շրջանի ուղղությամբ:
Ավելի վաղ սիրիական գործակալությունը հայտնել էր, որ այդ շրջանում մի քանի պայթյուն է որոտացել: Ռազմական աղբյուրը հայտնել է հարձակման մանրամասները: Նրա խոսքով՝ ավիահարվածի են ենթարկվել Տարտուսի և Համայի ռազմական կառույցները:
Ինչպես հայտնել են բժիշկները, կատարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը տուժել են: