Աֆղանցի առնվազն 16 ուժայի է զոհվել թալիբների հետ բախումների հետևանքով
Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 16 աշխատակից է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել երկրի արեւելքում «Թալիբան» (Ռուսաստանում արգելված) արմատական շարժման զինյալների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնել է «1TV» հեռուստաալիքը, փոխանցում է ТАСС-ը:
Ըստ նրա տեղեկատվության՝ արմատականները լույս սեպտեմբերի 4-ի գիշերը գրոհել են Պակտիայի նահանգի շրջաններից մեկի վրա: Մարտերը շարունակվել են մինչև առավոտ: Մահացել է 13 զինծառայող և ոստիկանության երեք աշխատակից, ոչնչացվել է 28 զինյալ, ևս 9-ը վիրավորվել են:
Վերջին ժամանակներս ծայրահեղականների դիրքերի զգալի ամրապնդում է նկատվում Աֆղանստանի արևելյան ու հարավային նահանգներում, նաև հանրապետության հյուսիսում:
Ընդ որում՝ «Թալիբան» շարժման դաշտային հրամանատարներն ու զինյալներն ավելի հաճախ են հավատարմության երդում տալիս «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորմանը: