Վրաերթեր Երևանում և Եղեգնաձորում. 6 վիրավորներից մեկը 4 տարեկան երեխա է
Օգոստոսի 31-ին, ժամը 08.45-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մամիկոնյանց եւ Շահսուվարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 31-ին, ժամը 22.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.30-ին, բաց կապույտ գույնի անհայտ մակնիշի մեքենայի վարորդը Երեւանի Նուբարաշենի 11-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 84-ամյա քաղաքացու, որը բուժօգնության չի դիմել:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի է ենթարկել 4-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 46-ամյա կնոջ։ 55-ամյա վարորդը իր ավտոմեքենայով կնոջը տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 2-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։