Սաուդյան Արաբիայում կանանց սկսել են օդաչուների արտոնագրեր տրամադրել
Սաուդյան Արաբիայում կանանց սկսել են օդաչուների արտոնագրեր տրամադրել. այսուհետ նրանք կարող են վարել ավիաընկերությունների քաղաքացիական ինքնաթիռները: Այդ մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Սաուդյան Արաբիայի քաղավիացիայի գլխավոր վարչությունը (GACA) հինգ արտոնագիր է տրամադրել կին օդաչուներին՝ թույլ տալով նրանց աշխատել Saudi Arabian Airlines ավիաընկերության չվերթների ժամանակ:
Նշվում է, որ կանանց արտոնագրեր տրամադրելը GACA-ի գործողությունների ծրագրի մի մասն է, որի համաձայն կանայք ավիացիայի ոլորտում աշխատելու հնարավորություն կստանան. սա Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) նպատակներից մեկն է:
Հայտնի է, որ վերջերս ծագումով Սաուդյան Արաբիայից բազմաթիվ կանայք սկսել են աշխատել GACA-ում և տեխնիկական ոլորտներում ծառայութուններ տրամադրող մի շարք այլ ընկերություններում: