Եվրոպական դպրոցներում երաժշտություն և ֆիլմեր ստեղծելու դասընթացներ կանցնեն
Եվրոպայի հանրակրթական դպրոցներում երաժշտության և ֆիլմերի մասին դասընթաց կհայտնվի, որտեղ աշակերտները կյուրացնեն ստեղծագործական ոլորտի թվային տեխնոլոգիաները:
Ինչպես հայտնում է Euromag-ը, դասընթացի նպատակն է երեխաներին հասկացնել, որ արվեստի, գիտության և տեխնոլոգիաների միջև չկան անհաղթահարելի անդունդներ:
Թվային շարադրանքի դասընթացի ժամանակ աշակերտները երաժշտություն գրելու և կարճամետրաժ ֆիլմեր ստեղծելու սկզբունքներին կծանոթանան հատուկ ծրագրային ապահովման օգնությամբ, ինչպես նաև կծանոթանան եվրոպական հեղինակային իրավունքին: Արդյունքում աշակերտը կստեղծի սեփական երաժշտական ստեղծագործությունը կամ ֆիլմը:
Դասընթացը մշակել են Ֆինլանդիայում, որտեղ այն ստացել է Ihan oma juttu («Իմ սեփական ստեղծագործությունը») անվանումը և արդեն դասավանդվում է մի քանի տասնյակ դպրոցներում: