Աֆղանստանում չեզոքացվել է «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկը
Աֆղանստանում «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխներից մեկը՝ Աբու Սաիդ Օրաքզայը չեզոքացվել է երկրի արևելքում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով TOLOnews հեռուստաալիքը և իր աղբյուրներին։
«ԻՊ առաջնորդ Սադ Արհաբին, հայտնի նաև որպես Աբու Սաիդ Օրաքզայ, սպանվել է Նանգարհար նահանգի ուղղությամբ ավիահարվածի ժամանակ»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրությունում։
TOLOnews-ի տվյալներով՝ ՌՕՈՒ գործողությունների ժամանակ չեզոքացվել են նաև խմբավորման 10 շարքային անդամներ։