ՀԲՃ - ն Հանրապետության հրապարակից մոտոցիկլետներով երթ է սկսել դեպի Ամուլսար (տեսանյութ)
Հայկական բնապահպանական ճակատը Երևանի Հանրապետության հրապարակից մոտոցիկլետներով երթ է սկսել դեպի Ամուլսար: Երթի նպատակն է աջակցություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են Ամուլսարի պահպանության համար:
Նախատեսվում է շարասյունով մեկնել Գնդեվազ եւ Ջերմուկ, կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 դիրքերում՝ մարդկանց հետ ծանոթանալու եւ աջակցություն հայտնելու նպատակով: