Կարմրուկից 36 մահ է գրանցվել Եվրոպայում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վիճակագրությամբ՝ Եվրոպայում կարմրուկով հիվանդանալու դեպքերի քանակը տասը տարում հասել Է ռեկորդային մակարդակի: Հիվանդացածներն ամենից շատ են Սերբիայում եւ Ուկրաինայում:
Եվրոպայի տարածաշրջանում կարմրուկով Է վարակվել շուրջ 41 հազար մարդ, ինչը հանգեցրել Է 37 հոգու մահվան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Անցյալ տարի ԱՀԿ-ն գրանցել Է հիվանդության շուրջ 24 հազար դեպք, իսկ նախանցյալ տարի՝ հինգ հազարից փոքր-ինչ ավելի:
Փորձագետները հիվանդության տարածումը կապում են այն բանի հետ, որ մարդիկ հրաժարվում են պատվաստումներից: «Կարմրուկի վիրուսը շատ հեշտ Է փոխանցվում եւ արագորեն տարածվում Է: Համաճարակը կանխելու համար անհրաժեշտ Է տարեկան երկու անգամ հանրակցության անդամների առնվազն 95 տոկոսի իմունացում, ինչպես նաեւ նրանց իմունացման միջոցառումներ, ովքեր նախինում չեն պատվաստվել»,- նախազգուշացնում են ԱՀԿ-ում:
Public Health England կազմակերպության տվյալներով՝ բրիտանացիները մեծավ մասամբ կարմրուկով վարակվում են մայրցամաքային Եվրոպայում ուղեւորությունների ժամանակ: Մեծ Բրիտանիայում առաջին կիսամյակում գրանցվել Է հիվանդության 807 դեպք: