Վարչական համաներմամբ ճանապարհատրանսպորտային ոլորտում կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ. Արտակ Զեյնալյան
Օգոստոսի 21-ին, լրագրողների հետ զրույցում Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց.
«Հայաստանում ճանապարհատրանսպորտային ոլորտում վարչական տուգանքներից ազատվել է շուրջ 120 հազար անձ:
Ընդհանուր առմամբ կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ: Այս պահի դրությամբ կարճվել է մոտ 86 հազար պարտապանների վերաբերյալ 281 հազար 685 կատարողական վարույթներ»:
Նախարարի խոսքով` առաջիկա երկու ամիսներին համաներումն ամբողջությամբ կկատարվի:
Զեյնալյանը նշեց, որ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է վարչական համաներում: