Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել. ոստիկանապետ
Օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց
«Մարտի 1-ի գործով հիմնական մեղադրյալներից մեկի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել։
Միքայել Հարությունյանի գտնվելու վայրը առայժմ հայտնի չէ։ Միջազգային հետախուզում չի հայտարարվել։ Հայտարարվել է միջպետական հետախուզում, դեռ Ինտերպոլի հետախուզման մեջ չի»։
Լրագրողի այն դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Հարությունյանը գտնվում է Մոսկվայում, Օսիպյանը արձագանքեց. «Այնքանով ենք տեղեկացված, որքանով՝ դուք»։
Միքայել Հարությունյանը, հիշեցնենք, մարտի 1-ի գործով մեղադրյալներից է և մեղադրվում է 2008-ին Հայաստանում սահմանադրական կարգը մի խումբ անձանց հետ տապալելու համար։