Ինչ գործով Սյունիքի նախկին մարզպետը դատարանում պարտվեց (տեսանյութ)
«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը հաղթել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի դեմ դատական հայցը:
Օրբելյանը պահանջում էր անվավեր ճանաչել մարզպետի 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումը` իրեն աշխատանքից ազատելու մասին: Հիշեցնենք, որ մարզը լիսկաթափելու անվան տակ Վահե Հակոբյանը իր համար անցանկալի կադրերից հերթով ազատվեց` հաճախ օրենքի վրա ոտքերը մաքրելով:
Հիմա դատարանը, դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ, անվավեր ճանաչեց մարզպետի որոշումը:
Մանրամասները` տեսանյութում: