«Նա թիմի առաջատարը չէ». Արսենալի նախկին ֆուտբոլիստը քննադատել է Մխիթարյանին
«Չելսիի» դեմ Անգլիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպումից հետո «Արսենալի» նախկին կիսապաշտպան Ստյուարտ Ռոբսոնը քննադատել է Ունաի Էմերիի գլխավորած թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանը չի գերիշխում, նա չի վերցնում իր վրա խաղը: Նա թիմի առաջատարը չէ, իսկ «Արսենալին» պետք են ֆուտբոլիստներ, որոնք իրենց հետևից կտանեն թիմը»,- Ռոբսոնի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» «Չելսիին» պարտվել է 2:3 հաշվով: Ամբողջ հանդիպումն անցկացրած Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: