6 ժամով կդադարեցվի Սարի թաղի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 16:00 դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 18-ից մինչև 28 փողոցների, 28 փողոցի նրբանցքի, Որմնադիրների 2-րդ նրբանցքի 7-ից մինչև 55 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: