ԱՄՆ-ի զինծառայողները կմնան Իրաքում
Միջազգային հակաահաբեչական կոալիցիայի կազմոմ գործող ԱՄՆ-ի զինծառայողները Իրաքում կմնան Բաղդադի իշխանությունների խնդրանքով:
Այդ մասին օգոստոսի 20-ին Դուբայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է դաշինքի ներկայացուցիչ ամերիկացի գնդապետ Շոն Ռայանը:
«Միջազգային կոալիցիան կմնա Իրաքում՝ ելնելով այդ երկրի կառավարության խնդրանքից»:
Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «լուրջ հակառակորդ Է, նրանց թվաքանակը մեծ Է, կոալիցիան կշարունակի պայքարը ԻՊ-ի զինյալների դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: