Խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը
Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը եւ գրասենյակում: Այս տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից:
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է: