Գևորգ Վարդանյանի ծննդյան օրն է (տեսանյութ)
Այսօր կլրանար ապրիլյան քառօրյայի հերոս Գևորգ Վարդանյանի 21-ամյակը:
Գևորգը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Գյումրիում: 6 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է ՌԴ, եղել է ընտանիքի միակ զավակը։ Այնտեղ է մեծացել, դպրոց գնացել, իսկ չափահաս դառնալուն պես վերադարձել` ծառայության անցնելու համար:
Քառօրյա պատերազմում Գևորգը ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիվերսիոն հետխուզական խումբն ու առաջ շարժվելով՝ հետ գրավել թշնամու գրաված չորս դիրքերը։ Դրանից հետո ինքն ու իր հրամանատար Հրաչ Գալստյանը երկուսով հակառակորդի մեկ տանկ են ոչնչացրել, սակայն հայտնվել են հակառակորդի մեկ այլ տանկի նշանառության տակ։ Գևորգն ու Հրաչ Գալստյանը զոհվել են Թալիշում մղած մարտերի ժամանակ։