Շվեյցարիայում քաղաքացիություն չեն շնորհել մուսուլման զույգին, որը հրաժարվել է սեղմել հակառակ սեռի ներկայացուցիչների ձեռքը
Շվեյցարիայի իշխանությունները քաղաքացիություն չեն շնորհել մուսուլման զույգին, որը հրաժարվել է սեղմել հակառակ սեռի ներկայացուցիչների ձեռքը։
Ինչպես նշում է Тhe Guardian-ը, դեպքը տեղի է ունեցել Լոզանում, որի քաղաքապետարանից մերժումը բացատրել են նրանով, որ զույգը չի հարգում գենդերային հավասարության սկզբունքը։
Թեև զույգի ազգային պատկանելությունը չի նշվում, սակայն հայտնի է, որ նրանք հակառակ սեռի հետ ձեռքսեղմումից հրաժարվելուց բացի, մեծ դժկամությամբ են պատասխանել նրանց հարցերին։
Նշվում է, որ որոշ մուսուլմաններ հրաժարվում են ֆիզիկական շփման մեջ մտնել հակառակ սեռի ներկայացուցչի հետ, եթե նա ընտանիքին մոտ անդամ չէ։ Սակայն Շվեյցարիայի իշխանությունները դա անընդունելի են համարում։