Հնդկաստանում տեղատարափ անձրևներից զոհվել է 357 մարդ
Հնդկական Կերալա նահանգում ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում տեղատարափ անձրևներից և դրանց հետևանքով առաջացած հեղեղումներից զոհվել է 357 մարդ։
Օգոստոսի 8-ից տարածաշրջանը գտնվում է անձրևային սեզոնի ազդեցության ներքո, հայտնում է India Today-ը։
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկայում նահանգում տեղումների ինտենսիվությունը կնվազի։ Տագնապի կարմիր մակարդակը պահպանվում է Էրնակուլամ, Իդուկի և Պատանամտիտա շրջաններում։