Ինդոնեզիայում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի Լոմբոկ զբոսաշրջության կենտրոն հանդիսացող կղզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել:Այս մասին հայտնում է Russia Today-ը: Վերջին շաբաթներին այստեղ հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ դարձած երկրաշարժեր են գրանցվել:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7.9 կմ խորության վրա՝ մոտ կես միլիոնանոց բնակչություն ունեցող Մատարա քաղաքացից 64 կմ հեռու:
Երկրաշարժի հետևանքով զոհեր, տուժածներ, ինչպես նաև ավերածություններ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Լոմբոկում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրան հաջորդել էր ևս մի քանի ուժեղ ցնցում: Ցնցումների հետևանքով 436 մարդու է մահացել: