Եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 19-ին շրջանների մեծ մասում, 20-22-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 4-6, 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 19-24մ/վ: Իսկ արդեն օգոստոսի21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: