Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. տուժողի վիճակը ծանր է
Օգոստոսի 18-ին՝ ժամը 21:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին բախվել են «Daewoo» մակնիշի (վարորդը՝ Ս. Ե., ծնված 1978 թ.) և «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Գ. Ս.) ավտոմեքենաները:
Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորներին՝ Ա. Ե.-ին (ծնված 1957 թ.) և Մ. Ն.-ին (ծնված 1983 թ.) ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ս. Ե.-ն և Ա. Ե.-ն հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, իսկ Մ. Ա.-ն՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ս. Ե.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Ե.-ինը և Մ. Ա.-ինը՝ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մոտեցրել «Daewoo» մակնիշի ավտոմեքենան ավտոքարշակին: