Աշխարհի ամենահարուստ թագավորական ընտանիքը Սաուդյան Արաբիայի միապետական տունն է. կարողությունը՝ 1.4 տրիլիոն դոլար
Աշխարհի ամենահարուստ թագավորական ընտանիքը Սաուդյան Արաբիայի միապետերն են: CNBC-ի տվյալներով, Սաուդյան Արաբիայի իշխող թագավորական ընտանիքը բաղկացած է 15.000 հոգուց, սակայն հարստության մեծ մասը պատկանում է նրանցից 2000-ին: Սաուդյան միապետական տան կարողությունը գնահատվում է 1,4 տրիլիոն դոլար: Համեմատության համար, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը գնահատվում է 88 միլիարդ դոլար:
Սաուդյան միապետերի հարստությունը առաջանում է նավթի հսկայական պաշարներից, որոնք հայտնաբերվել են ավելի քան 75 տարի առաջ թագավոր Աբդուլազիզ իբն Սաուդի ժամանակ: Որոշ գնահատականներով բնական գազի և նավթի արդյունահանման Saudi Aramco պետական ընկերությունը արժե ավելի քան 2 տրիլիոն դոլար: Եթե այս գնահատականը ճիշտ է, ապա այն աշխարհի ամենաշահութաբեր նավթային ընկերություններից մեկն է:
Թագավորական ընտանիքի ամենաազդեցիկ անդամներից մեկը թագավորն է, ով 2015 թվականին փոխարինեց իր եղբայր Աբդուլլահ Բին Աբդուլազիզ Ալ Սաուդին: Նրա ունեցվածքը գնահատվում է 17 միլիարդ դոլար:
CBS News-ին տված հարցազրույցում արքայազնը հայտարարել է, որ իր գումարները իր անձնական գործն են և նա մտադիր չէ ներողություն խնդրել շքեղ կենսակերպի համար:
«Ես հարուստ մարդ եմ: Ես Գանդին կամ Նելսոն Մանդելան չեմ», - ասել է նա: «Ես իշխող ընտանիքի անդամ եմ, որը մինչ Սաուդյան Արաբիայի հիմնադրումը 100 տարի գոյություն ուներ»:
Արքայազն Մուհամեդը պնդում է, որ իր հարստության մեծ մասը բարեգործական նպատակներով է օգտագործվում: «Ես առնվազն 51 տոկոսը ծախսում եմ մարդկանց և 49 տոկոսը ինձ համար», - ասել է արքայազնը: