18-ամյա վրացին Ռուբիկ խորանարդը հավաքելու համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
Վրաստանի բնակիչ Վակո Մարչիլաշվիլին Ռուբիկ խորանարդը հավաքելու համաշխարհային ռեկորդ է սահմանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մարչիլաշվիլին ջրի տակ սուզված 1 րոպե 44 վայրկյանում հաջողությամբ հավաքել է 6 Ռուբիկ խորանարդ:
Նախորդ նվաճումը պատկանում էր ամերիկացի Էնթոնի Բրուկսին և գրանցվել էր 2014-ին: Նա կարողացել էր 1 րոպե 18 վայրկյանում 5 Ռուբիկ խորանարդ հավաքել:
18-ամյա Մարչիլաշվիլին Ռուբիկ խորանարդը հավաքելու Վրաստանի երկակի չեմպիոն է: Նրա արդյունքը պաշտոնապես գրանցել է Երկրի ռեկորդների ֆեդերացիան, տվյալները կուղարկվեն Գինեսի ռեկորդների գրքում հրապարակվելու համար: