Իրաքցի հոգևորականը կոչ է արել աջակցել Թուրքիային ամերիկյան պատժամիջոցների հարցում
Իրաքյան Քուրդիստանում «Աշխարհի մահմեդական գիտնականների միության» ներկայացուցիչ և մահմեդական հոգևորական Ահմեդ Փենջևենին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ տնտեսական պատերազմ է սկսել։
Նա կոչ է արել ամբողջ աշխարհինն պայքարել ԱՄՆ-ի ծրագրերի դեմ։ Վերջինս Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները որակել է որպես «արկածախնդրություն»:
«Տնտեսական պատերազմն Էրդողանի և նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AP) կուսակցության դեմ իրականացվող ծրագրերի մի մասն է կազմում»,- համոզմունք է հայտնել Փենջեվենին։
Իրաքցի հոգևորականը կոչ է արել ամբողջ մահմեդական աշխարհին աջակցել Թուրքիային։