Հանրահավաքը մեկնարկեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանրահավաքը մեկնարկեց։
Հիշեցնենք, որ երթը սկսվել էր Արցախի պողոտայի եւ Էրեբունի փողոցի խաչմերուկից: Կառավարության անդամներն ու քաղաքացիները քայլելով հասան Հանրապետության հրապարակ։
Այստեղ Նիկոլ Փաշինյանն ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը և ծրագրային դրույթներով կկիսվի հավաքվածների հետ։
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են կինը՝ Աննա Հակոբյանը, դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, կառավարության անդամները: