Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն լինելու. Փաշինյան
Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երթի ընթացքում պատասխանելով հարցին, որ ըստ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նա նոր Հայաստանի առաջին քաղբանտարկյալն է լինելու, ասաց.
«Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն լինելու։
Վարչապետը նշեց, որ փայլուն զգացողությամբ է մասնակցում երթին.
«Նոստալգիկ տրամադրություն չկա։ Ինչո՞ւ։ Մենք առաջ ենք նայում, հետ չենք նայում»։
Հարցին, թե որն է այս 100 օրվա ամենակարևոր ձեռքբերումն իր գնահատմամբ՝ վարչապետն ասաց.
«Ամենակարևոր ձեռքբերումն այս մթնոլորտն է, ամենակարևոր ձեռքբերումը հաղթանակած քաղաքացին է, եւ վստահությունն է ապագայի նկատմամբ։ Դրանից ավելի կարեւոր ձեռբերում չի կարող լինել, որովհետեւ այդ ձեռքբերումը նյութական չէ եւ ոչ մի տոկոսով հնարավոր չէ հաշվել»։