Ո՞վ կլինի ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետը
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ կնշանակվի Լևոն Հովհաննիսյանը: Վերջին ամիսներին Հովհաննիսյանը զբաղեցրել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի վերաբերյալ ծառայողական քննություն է իրականացվում, վերջինս կասկածվում է կոռուպցիոն վարքագիծ ունենալու մեջ: