Չինաստանում զբոսաշրջիկի սելֆի անելու փորձի ժամանակ կամուրջը փլվել է
Չինաստանի Հունան նահանգի Դունցզյանխու ջրամբարի գեղատեսիլ տարածքում զբոսաշրջիկի սելֆի անելու փորձի ժամանակ կամուրջը փլվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով South China Morning Post-ին:
Զբոսաշրջիկը փակել էր կամրջի անցումը, որի արդյունքում խցանում էր առաջացել և տասը մարդ ընկել էր ջրի մեջ, չորսը՝ թեթև վնասվածքներ ստացել:
Տեղական իշխանությունները հետաքննում են փլուզման պատճառները: Ըստ նախնական տվյալների, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ զբոսաշրջիկը գտնվում էր եռակցման սահմանագծում, որը ավելի բարակ էր, քան կամրջի մյուս հատվածները: