Հրդեհ Գյումրիում. մեկնել է երկու մարտական հաշվարկ
Օգոստոսի 16-ին, ժամը 20:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 158/269 տնակի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:54-ին, մարվել՝ 21:07-ին: Այրվել են տնակի տանիքի (մոտ 20քմ) և ննջասենյակի առաստաղի (մոտ 8 քմ) փայտյա կառուցատարրերը: