«Փյունիկը» դուրս է մնում ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլից (տեսանյութ)
Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվեց Թել Ավիվի «Մաքքաբիին»:
Լարված պայքարում անցած խաղում տանտերերը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան: Առաջին խաղն ավարտվել էր 0:0:
Հանդիպման 11-րդ րոպեին Դենիս Վոյնովը հաշվենկատ հարվածով գնդակն ուղարկեց «Մաքքաբիի» դարպասը:
Տանտերերը բազում գրոհներ կազմակերպեցին և կարողացան 55-րդ և 68-րդ րոպեներին գոլ խփել:
Ընդունած գոլերից հետո «Փյունիկն» առաջ նետվեց, բայց պատասխան գոլ խփել չկարողացավ:
Անդրեյ Տալալաևի գլխավորած թիմը դուրս է մնում ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլից:
Հանդիպման գոլերը՝