Նոր որոշմամբ կկարգավորվեն բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները
«Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
Տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ներկայացրել են իրենց տեսակետներն ու դիտարկումները նախագծի վերաբերյալ:
Տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշումն ընդունվեց:
«Որոշումն ընդունենք այս ձևով մինչև առաջին խնդրի առաջացումը: Երբ խնդիր առաջանա, կոնկրետ կքննարկենք»,– նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: